Կոմունիստական կուսակցությունների միություն - ՍՄԿԿ-ն տագնապով հետեւում է Հայաստանում ներքաղաքական դիմակայության զարգացմանը: Միութենական կուսակցությունների հետ միասին մենք եղբայրական հայ ժողովրդին ցանկանում ենք շուտափույթ վերադարձ ստեղծագործական գործունեության` հանուն Հայրենիքի բարօրության, որի հիմքը դրվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղարար նախաձեռնությունների շնորհիվ:
Հանրապետության իշխանությունների ճնշումը իրենց քննադատողների եւ հակառակորդների վրա չի նպաստում կառուցողական երկխոսությանն ու քաղաքական ճգնաժամից երկրի դուրս գալուն: Մտահոգությամբ արձանագրում ենք, որ այս քաղաքականության հերթական դրսեւորումը «Բարգավաճ Հայաստան»-ի գլխավոր քարտուղար Նաիրա Վահանովնա Զոհրաբյանին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության եւ հասարակական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնից ազատելն էր, որը նա ղեկավարում էր 2019-ի սկզբից: Այս ընթացքում նա իրեն դրսեւորել է որպես բարձր պրոֆեսիոնալ եւ կառուցողական քաղաքական գործիչ, Ռուսաստանի եւ Հայաստանի ռազմավարական միության ամրապնդման հետեւողական կողմնակից եւ դեմ է հանդես եկել Երեւանի կողմից Ստամբուլյան կոնվենցիայի ստորագրմանը:
Կարծում ենք, որ ինչպես Ազգային ժողովի պատերից ներս, այնպես էլ դուրս ընդդիմության վրա այսպիսի բացասական ազդեցությունը հակասում է առկա տարաձայնությունների ինստիտուցիոնալ լուծման հայտարարված կուրսին:
ԿԿՄ-ՍՄԿԿ Կենտրոնական խորհուրդ
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը