31 12 2020

Դավաճանը հանդիպել է մի կուսակցության ղեկավարի, որն անգամ գրանցված չէ պետռեգիստրում. Բաբայան

Դավաճանը հանդիպել է մի կուսակցության ղեկավարի, որն անգամ գրանցված չէ պետռեգիստրում. Բաբայան

«Հայրենիք» կուսակցության քաղաքական խորհդրի անդամ Արսեն Բաբայանը գրում է.

«Վարչապետի աթոռին աներեսաբար նստած դավաճանը հանդիպել է այնպիսի կուսակցության ղեկավարի, որն անգամ գրանցված չէ պետական ռեգիստրում:

Ձեր ֆեյք տեսակով էլ արտահերթ ընտրություններ եք ուզում կազմակերպել:
Դուք կեղծելու եք, ամեն ինչ անելու եք, որ Հայրենիքը մինչև վերջ կործանեք»։

Նա գրառմանը կցել է պետռեգիստրի կայքում որոնման արդյունքը, ըստ որի «Հանուն Հանրապետության» կուսակցություն գրանցված չէ։

Հիշեցնենք, որ այսօր պաշտոնական տեղեկատվության համաձայն Նիկոլ Փաշինյանն առանձին հանդիպել է «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար մարմնի ներկայացուցիչ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանի և «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության գործադիր մարմնի անդամներ՝ Սուրեն Սահակյանի ու Գոռ Հակոբյանի հետ։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ