ՀՀ երկրորդ Նախագահի գրասենյակը հայտնում է․
«Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին՝ Նոր Տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Ռոբերտ Քոչարյանին՝ Նոր Տարվա եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ։ Ջերմորեն շնորհավորելով Հայաստանի երկրորդ Նախագահին՝ Պուտինը Քոչարյանին և իր ընտանիքին քաջառողջություն ու խաղաղություն է մաղթել»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը