29 12 2020

Փաշինյանի երեսին եմ ասել, որ միակ ելքը իր հրաժարականն է. Գագիկ Ծառուկյան



Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և  ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը տևել է ընդամենը մի քանի րոպե:

Հանդիպումից հետո Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Հանդիպումը երկար չէր կարող տեւել, ես իմ դիրքորոշումը, որը ասել եմ հրապարակային, նույնը ասացի վարչապետին, որ այս իրավիճակից երկիրը հանելու համար անհրաժեշտ է իր հրաժարականը: Միակ ելքը դա է: Իսկ խորհրդարանական ընտրությունների մասով ասացի, որ դուք չպետք է լինեք վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար: Երբ որ դա ընդունելի կլինի, մնացածի մասին կբանակցենք: Իմ դիրքորոշումը չի փոխվել, ցանկացել է հանդիպել, ես չեմ մերժել»,-ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ