Yerevan.Today-ին հասած տեղեկություներով, միայն վերջին երկու օրերին վարչապետի սեղանին ևս 4 հրաժարականի դիմում է դրվել: Դրանցից երկուսը, ըստ աղբյուրի, փոխնախարարներ են, ազատման դիմումներից երրորդը տեսչական մարմիններից մեկի ղեկավարն է, իսկ վերջինը դարձյալ իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր: Անունները կհրապարակենք պաշտոնական պարզաբանումն ստանալուց հետո, կառավարությունից մեր զանգերին պատասխանող չեղավ:
Ուշագրավ է այն, որ հրաժարական տված անձիք հայտարարություններով հանդես չեն եկել, Կառավարության մեր բարձրաստիճան աղբյուրը սա պայամանավորում է ներսում պլանանավորած հակաքայլերով:
Ասում է՝Նիկոլ Փաշինյանը կառավարությունում ռեստարտի նոր բանաձև է մշակել. հատուկ հրահանգավորումներով համագործակցության հայտեր կուղարկվեն խոշոր տրամաչափի գործարարներին, քաղաքական ուժերին և ստեղծագործական միություններին:
Իսկ մերժումների դեպքերում հավանաբար կգնան վա բանկ, որպեսզի հրաժարականների շքերթով թույլ չտան պետական համակարգը փլուզել վերջնականապես:
Իշխանական մեկ այլ աղբյուրի փոխանցմամբ՝ խորհրդարանական երկրորդ մեծ ուժի՝ ընդիմադիր ԲՀԿ թիևի հետ վարչապետի այսօրվա վարչապետի հանդիպումը թերևս այս մարտավարության շրջանակներում է պլանավորվել:
Սյուզի Բադոյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը