28 12 2020

Նա, ով փոքր ժամանակ հեծանիվ չի ունեցել, ինչքան էլ դառնա միլիոնատեր, այդ հեծանիվը չի ունենալու․ Զոհրաբյան



Շատ կարևոր է հասկանալ այդ մարդու հոգեբանությունը։ Նա, ով փոքր ժամանակ չի ունեցել հեծանիվ, հետո ինչքան էլ դառնա միլիոնատեր, ինչպիսի իշխանություն էլ ունենա, միևնույն է, նա այդ հեծանիվն իր ամբողջ կյանքում չի ունենալու։ Փաշինյանը կարծում է, որ զրկելով ինձ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի՝ իր կարծիքով այդքան մեծ լիազորություններից, ինձ կամ իմ քաղաքական թիմին վատություն է անելու։ Ազգային ժողովում ասուլիսիս ժամանակ ասաց Նաիրա Զոհրաբյանը։

Զոհրաբյանը ևս մեկ անգամ պնդեց, թե «ժեխ» ասելով նկատի է ունեցել անմաքուր․

«Նորից կրկնում եմ՝ նա, ով ասում է՝ Նիկոլ Փաշինյանը ճիշտ է արել, որ հանձնել է Արցախը, նա, ով ասում է, որ Նիկոլ Փաշինյանը մեղավոր չէ 5000 անմեղ զոհերի համար, նրան ես համարում եմ անմաքուր և Նիկոլ Փաշինյանի դավաճանության հանցակից»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ