28 12 2020

Կոչ ենք անում ոստիկանությանը դադարել սատարել հոգեվարքի մեջ գտնվող դավադիր իշխանություններին․ ՀՅԴ ՀԵՄ

Կոչ ենք անում ոստիկանությանը դադարել սատարել հոգեվարքի մեջ գտնվող դավադիր իշխանություններին․ ՀՅԴ ՀԵՄ

«Այսօր առավոտյան ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության ընկերները և համակիրները մասնակցել են Ազգային ժողովի մուտքի դիմաց իրականացվող խաղաղ ակցիային, որի ընթացքում քաղաքացիները հավկիթներով դիմավորել են Հայաստանի կործանման դավադիր ծրագրին սատարող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին։

Ակցիայի ընթացքում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հայհոյել է ցուցարարներին, իսկ նույն խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը հարձակվել խաղաղ ակցիա իրականացնողների վրա։

Ոստիկանության կողմից պատգամավորների այս վարքագիծը մնացել է անպատասխան, մինչդեռ խաղաղ ակցիա իրականացնող տասնյակ քաղաքացիներ ապօրինի բերման են ենթարկվել ոստիկանության բաժանմունքներ։

Ակցիայի մասնակիցներին բերման ենթարկելուց հետո անցել է ավելի քան 3 ժամ, սակայն ոստիկանությունը հրաժարվում է ազատ արձակել վերջիններիս, այդպիսով կոպտորեն ոտնահարելով քաղաքացու իրավունքներն ու ազատությունները։

Կոչ ենք անում ՀՀ ոստիկանությանը դադարել սատարել հոգեվարքի մեջ գտնվող Հայասանի դավադիր իշխանություններին և գործել բացառապես ի շահ հայրենիքի և հայ ժողովրդի»,- ասվում է ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության տարածած հայտարարությունում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ