Իրոք, դեկտեմբերի 18-ին նախագահ Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ռոբերտ Քոչարյանի հետ, գրում է իր տելեգրամյան ալիքում ռուսաստանցի հայտնի մեդիամենեջեր Արամ Գաբրելյանովը:
«Պարզվում է, Ռոբերտ Քոչարյանը Մոսկվայում է եղել և մասնակցել է «Սիստեմա» ընկերության տնօրենների խորհրդի նիստին։ Նախագահ Քոչարյանը կանգ է առել «Արարատ Հայաթ» հյուրանոցում։ Երկու ընկերները խոսում էին մոտ մեկ ժամ։ Գլխավոր հարցը, ինչպես պատմում են, վերաբերում էր Հայաստանի և Արցախի տնտեսական վիճակին։
Քննարկվել է՝ ինչպես խուսափել տնտեսական կոլապսից, որի մեջ կարող է հայտնվել Հայաստանը 2021 թվականի փետրվարին։ Քննարկվել են նաև Հայաստանի և Արցախի անվտանգությանն առնչվող հարցերը՝ Անդրկովկասում ստեղծված նոր իրավիճակի լույսի ներքո»,- գրել է Գաբրելյանովը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը