ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին հայտնում են @wargonzo նախագծի աղբյուրները:
«Մեր տեղեկություններով ՝ զրույցը տեղի է ունեցել անցած շաբաթվա սկզբին։ ՌԴ նախագահը և ՀՀ նախկին նախագահը քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը, անվտանգության հետ կապված հարցեր, ինչպես նաև ներքաղաքական իրավիճակը Երևանում: Առանձին քննարկվել են Հայաստանի տնտեսական վիճակին առնչվող հարցեր։ Զրույցը տևել է մոտ մեկ ժամ»,-գրում է տելեգրամյան ալիքը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ 168․am-ը ևս գրել էր հեռախոսազրույցի մասին։
«Տեղեկությունը ճշտելու համար մենք դիմեցինք երկրորդ Նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանին, որն այդ օրը ևս գտնվում էր Մոսկվայում։ Սողոմոնյանը չհերքեց տեղեկությունը՝ միևնույն ժամանակ հրաժարվելով մանրամասներ ներկայացնել զրույցից կամ որևէ կերպ մեկնաբանել այն»,- նշել էր կայքը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը