Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․
«Ինչպես բազմիցս ասել եմ, բռնապետիկի ո՛չ ձայնն եմ կարողանում լսել, ո՛չ դեմքը տեսնել։ Այսօրվա հերթական ելույթից կարդացի նրա հերթական «մտքի փայլատակումը»․
«Եկեք՝ որոշենք, որ դատական համակարգի հարցը լուծում ենք, նոր գնում ենք ընտրությունների»։
Հասկացա՞ք․․․ Այսինքն, քանի դեռ դատարանները չեմ դարձրել գրպանային, ինչպես ԱԱԾ-ն, Ոստիկանությունը, ՀՔԾ-ն, ՔԿ-ն, դատախազությունը, ոչ մի ընտրություն։
Թե ինչ է կատարվում բռնապետիկի գլխում, ինձ համար պարզ է․ «Ա՛յ քեզ բան, հրահանգում եմ ԱԱԾ-ին, Ոստիկանությանը, ՀՔԾ-ին, ՔԿ-ին՝ ոնց ուզում եք արեք, ինձ չի հետաքրքրում, քր․ գործեր հարուցեք և ձերբակալեք, կալանավորեք բոլոր նրանց , ովքեր ինձ չեն ենթարկվում, դիմադրում են․․․ իիի՞նչ, դատարանը ազատ է արձակե՞լ։ Լավ, հեսա դրանց հարցերն էլ կլուծեմ»։
Այո, դատարանները գրպանային դարձնելուց հետո, հանգիստ «խղճով», անխիճ բռնապետիկը օգտագործելով նույն իր թիկնազոր ուժային կառույցները, այնքան ընտրակաշառք բաժանելով, որ կշշմեն նույնիսկ «նախկինները», այնպես կկեղծի ընտրությունները, որ ապշած կմնա նույնիսկ ընտրակեղծիքների մեծ ռահվիրա Գագիկ Ջհանգիրյանը։ «Եվ ես կհավաքեմ ավելի քան 60% «ժողովրդի ձայեր»։ Դե, հետո, առայժմ ազատության մեջ գտնվող ընդդիմության մնացորդներ, դիմեք դատարաններ կամ միանգամից, արդեն վաղուց իմ գրպանում գտնվող ՍԴ։ Հա՛, հա՛, հա՛»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը