Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է․
«Ֆանտաստիկ բան է կատարվել, մեկ անձ, մի խումբ կամազուրկների հետ միասին, երկու տարվա ընթացքում աշխարհի քաղաքական քարտեզից կարողացել է երկիր վերացնել:
Այսօր Հայաստանն իրենից քաղաքական միավոր չի ներկայացնում, մենք ընդամենը տարածք ենք ու ոչ ոք Հայաստանի հետ չի բանակցում, ոչ ոք մեզ հաշվի չի առնում ու եթե խնդիր է առաջանում, Ռուսաստանի հետ է այդ հարցերը պարզում:
Ամեն մի անլվա ազերի կարող է անցնել Հայաստանի սահմանն ու մտնել մարդկանց տներն, պահանջել այն ազատել, մարդ գողանալ ու դիմացը, հակառալ կողմից, պետություն ներկայացնող անձ չկա: Սա նվաստացման գագաթնակետն է: Մենք վերածվել ենք Սոմալիի, ինչը շատերը դեռ չեն ընկալել, իսկ ամենաֆանտաստիկն այն է, որ կա մի զանգված, որ այդ անձին պաշտպանում ու արդարացնում է, վերլուծում է դրա խոսքը, հիմնավորում...: Դա չտեսնված ու չլսված բան է»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը