27 12 2020

ՀՀ իշխանություններն ի՞նչ ռազմական օգնություն են հայցել ՀԱՊԿ անդամ երկրներից. Գոհար Մելոյան

ՀՀ իշխանություններն ի՞նչ ռազմական օգնություն են հայցել ՀԱՊԿ անդամ երկրներից. Գոհար Մելոյան

Սահմանադրագետ Գոհար Մելոյանը գրում է․

«Սեպտեմբերի 1-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Զասի կողմից ՀՀ անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղարին հասցեագրված գրությունը և կից օպերատիվ հանձնարարականը պարունակում են բազմաթիվ ուշագրավ տեղեկություններ

Դրանից բխում է, որր դեռևս 2019 թվականից ՀՀ իշխանություններն իմացել են՝

  • Ադրբեջանի կողմից նոր պատերազմ սանձազերծելու,
  • պատերազմում Թուրքիայի ակտիվ մասնակցության,
  • Սիրիայից վարձկան ահաբեկիչների ներգրավելու բարձր հավանականության մասին։

Ավելին, տեղեկություններ են ստացվել Ադրբեջանի կողմից նոր հարձակվողական տեխնիկա, ամենայն հավանականությամբ թուրքական Bayraktat TB-2 և Իսրայելական Elbit Hermes 900 ձեռք բերելու,  շփման գծի ողջ երկայնքով ակտիվ ինժեներատեխնիկական աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ։

Սակայն առավել ուշագրավ է օպերատիվ հանձնարակականի V-րդ գլխի 2-րդ կետի «վ» ենթակետը, համաձայն որի՝ ՀՀ պատասխանտու պաշտոնատար անձինք պետք է ՀԱՊԿ-ին ներկայացնեին հաշվարկներ ռազմական և ռազմաքաղաքական օգնության վերաբերյալ՝ ՀՀ զինված ուժերի մարտունակությունը բարձրացնելու համար, ինչի նպատակով օպերատիվ հանձնարարակին կցվել էր համապատասխան հավելված։

Հիմա հարց՝ ստանալով այս նամակը, դեռեւս, սեպտեմբերի 1-ին ՀՀ իշխանություններն ինչ բնույթի ռազմական օգնություն են հայցել ՀԱՊԿ անդամ երկրներից, որը կբարձրացներ ՀՀ զինված ուժերի մարտականությունը՝ կանխելով պատերազմը կամ դրա արդյունքում Հայաստանին և Արցախին հասցված ծանրագույն և անդառնալի կորուստները։

Օպերատիվ հանձնարարականի մյուս ուշագրավ և կարևոր կետերին կփորձեմ մանրամասն անդրադառնալ առաջիկա օրերին։

#նիկոլաթուրք #նիկոլհողատու #առանցնիկոլՀայաստան #նիկոլդավաճան #ՆիկոլՀեռացիր»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ