26 12 2020

Նիկոլի քայլի պատգամավորների մեծ մասը պատրաստվում է լքել Հայաստանը. Ստեփան Դանիելյան

Նիկոլի քայլի պատգամավորների մեծ մասը պատրաստվում է լքել Հայաստանը. Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է․

«Ամերիկայի ու Եվրոպայի հայկական լրատվամիջոցները պետք է "Իմ Քայլի", այսինքն Նիկոլի քայլի պատգամավորների հետ կապվեն, հարցազրույցներ վերցնեն (պարտադրեն իրենց հարցերին պատասխանել), նաեւ բացատրեն, որ այս իրավիճակում արտահերթ ընտրություններ կազմակերպելը պետական հանցագործություն է ու հետագայում, երբ փախչեն Ամերիկա, Եվրոպա, Ռուսաստան, հանգիստ կյանք չեն ունենալու, ակտիվ մերժված են լինելու ու Նիկոլին համարժեք կարգավիճակով են ողջ կյանքն ապրելու։

Նրանց մեծ մասը պատրաստվում է լքել Հայաստանը։ Երկրագնդի վրա որեւէ կետում հանգիստ կյանք դրանք չպետք է ունենան։ Հիմա գնալ ընտրությունների, նշանակում է վերջնական քաոսի տանել երկիրը, սահմանների ինքնապաշտպանությունը վերջնականապես տապալել, քաղաքացիական պատերազմի վիճակ ստեղծել։ Դրա համար այդ կամազուրկները պետք է պատասխանատվություն կրեն»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ