Սա չհաջողվի, կհաջողվի հաջորդը, բայց Նիկոլ Փաշինյանը չի մնալու, բացառվում է, որ նա մնա։ Չի կարելի այսպիսի մարդուն թողնել իշխանության, ցանկացածին փողոցից վերցրեք դրեք էնտեղ 10-անգամ Հայաստանը ավելի լավ կլիներ։ Եթե հիմա 100 հազար մարդ այստեղ լիներ, հարցը վերջացած կլիներ։ Հանրապետության հրապարակում ընթացող բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը:
«Հասկանում են, որ երկիրը կործանվում է, բայց տանը նստած են: Մեր ժողովուրդն էլ է մեղք, դեպրեսիայի մեջ է՝ 2.5 տարի առաջ ոտքի բարձրացավ՝ մտածելով, որ լավ կյանք է ունենալու, հիմա ամաչում էլ է արդեն դուրս գալ», - ասաց Մանուկյանը:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը