24 12 2020

Գերագույն խեղկատակն էս շենքում ի՞նչ գործ ունի․ ի՞նչ է անում էս երկր համար, բացի կործանումից․ Սաղաթելյան



Քաղաքացին պետք է գիտակի, եթե  այս կառավարությունը շարունակի մնալ՝ ազգային ծանր հետևանքներին հաջորդելու է սոցիալական ծանր աղետը մեր երկրի։ Այս մասին Կառավարության շենքի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը։

«Այս ոստիկանները, որոնք այստեղ շարված են, երկու ամիս հետո աշխատավարրձ չեն ստանալու, թոշակառուն թոշակ չի ստանալու, այս խուժան կառավարությունը տանելու է կործանման, դրա համար մեզ հասանելիքն  անելու ենք այս կառավարությունից վայրկյան առաջ ազատվելու համար»,- ասաց Սաղաթելյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ