Mediaport տելեգրամյան ալիքը հայտնում է․ «Ոստիկանությունը մի քանի ժամ է՝ չի կարող պարզաբանել՝ ինչո՞ւ կամ ի՞նչ գործի շրջանակներում է բերման ենթարկվել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը, որը կոչ էր արել սյունեցիներին արգելել դավաճանի մուտքը իրենց մարզ:
Mediaport-ի փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանը դեռ երեկ կեսօրին հրահանգել է ձերբակելել Առուշանյանին, սակայն Սյունիքի ոստիկանությունը հրաժարվել է կատարել քաղաքական հրահանգը, ինչից հետո ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը Երևանից հատուկ ուժեր է ուղարկել՝ Փաշինյանի հրահանգը կատարելու համար։ Այսօր լուսադեմին Առուշանյանն ապօրինաբար բերման է ենթարկվել ոստիկանությունը։
Նշենք, որ Գորիսի քաղաքապետը պատերազմի առաջին պահից մինչև վերջին րոպեն իր ջոկատի հետ գտնվել է ռազմի դաշտում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը