Սյունիքում բողոքի ակցիայի մասնակիցների մեկն իր դժգոհությունը հայտնեց՝ նշելով․ «Թուրքին բերեցիք մտցրեցիք Կապան։ Եթե մինչև քո վարչապետ լինելը, թուրքը իմ տանից 85 կմ էր հեռու, հիմա ընդամենը 8 կմ է հեռու, ի՞նչն է անտանգ։ Նիկոլը 5 միլիարդով վաճառել է Արցախը, 3 միլիարդով՝ Սյունիքը։ Կարող է կասկածքեինք, թե բամբասանք է, բայց այն ինչ տեսնում ենք, հասկացել ենք՝ ոչ մի բամբասանք էլ չկա։ Թուրք Նիկոլն ու «ռեստորան Վաղոն» ամեն ինչ անում են, որ հաջորդ պատերազմում Սյունիքը չկարողանա դիմադրի թուրքին։ Գլուխը պատով է տալիս ինչ որ մեկը, որը հայտարարում է, թե երկիրը անվտանգ վիճակում է։ Շատ վատ, խայտառակ վիճակում ենք»,-հայտարարեց վրդովված սյունեցին։
Նա նշեց, որ Թասի ոլորանների վրա կարևոր հատվածը Փաշինյանը տվել է թուրքին՝ Տաթև ՀԷԿ-ը թողնելով թուրքի ուղիղ նշանառության տակ։ «Թուրքը 12 կմ է մեզնից հեռու, վաղը այս ճանապարհով ոչ մեկ չի կարողանալու ազատ շարժվել։ Ո՞նց ես անվտանգություն ապահովելու, գրադով տալու են հերն անիծեն: Ձեր գծած քարտեզի երեսից ամբողջ Զանգեզուրի շրջանում մի հատ անվտանգ տեղ չկա»,-հավելեց քաղաքացին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը