19 12 2020

Եթե ընդունում եք ԽՍՀՄ սահմանները, ընդունում եք Արցախը՝ որպես Ադրբեջանի մա՞ս․ Սեյրան Օհանյանը՝ ԱԺ նախագահին

Եթե ընդունում եք ԽՍՀՄ սահմանները, ընդունում եք Արցախը՝ որպես Ադրբեջանի մա՞ս․ Սեյրան Օհանյանը՝ ԱԺ նախագահին

ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը բաց նամակ է հղել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին:

«Պարոն Միրզոյան, մենք խորհրդարանային կառավարման պետություն ենք, իսկ Դուք՝ խորհրդարանի ղեկավար, մասնագիտությամբ՝ պատմաբան։

Այսօր Սյունիքում գծվում են մեր պետության սահմանները՝ ըստ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ Խորհրդային Միության սահմանների նշագծումներով։

Ինձ մոտ հարց է առաջանում․

1․Դուք ընդունո՞ւմ եք արդեն ավելի քան 30 տարի գոյություն չունեցող Խորհրդային Միության սահմանները․ կարծում եմ, պատմությունից տեղյակ եք՝ ինչպես հայկական Արցախը Ստալինի հրամանով 1921 թ․ բռնակցվեց խորհրդային Ադրբեջանին։

2․ Եթե ընդունում եք Խորհրդային Միության սահմանները, ապա ընդունում եք Արցախը՝ որպես Ադրբեջանի մա՞ս։

3․ Չե՞ք կարծում, որ պետությունը 32 տարի հետ տանելով, հայ ժողովրդի ազատագրական պայքարը, Արցախյան գոյամարտը «առ ոչինչ» դարձնելով՝ Դուք Ձեզ մասնակից եք դարձնում նորանկախ Հայաստանի պատմության ոչնչացմանը եւ քաղաքակիրթ աշխարհում Հայաստան պետության «իզգոյացմանն» առհասարակ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ