Նիկոլ Փաշինյանի հայտարարած երթին մասնակցող Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանին Yerevan.Today-ը մի քանի հարց ուղղեց։ Մարզպետը ասաց, որ սգո օր է, ոչ թե հարցերին պատասխանելու օր և բոլոր հարցերը համարեց սադրանք։ Երբ հարցրինք Սյունիքում տներն այրելու, հողերը տալու մասին, թե՝ դեռ ինչքա՞ն ունենք հող տալու, թե ո՞ր քարտեզով է սահմանագծումներն արվում և այլն, նա ասաց, թե Սյունիքից ոչ մի տարածք չենք կորցրել։
Հարցին, թե այդ դեպքում մարդիկ հիմա՞ր են, որ տները հրդեհում են, պատասխանեց․ «Մենք ավելի շատ բան ենք արել, քան դուք»։ Մարզպետը հետո ասաց, որ հարցերին չի պատասխանում, որովհետև տեսել է, թե լրագրողը ինչպես է վարվում իր գործընկերների հետ։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը