«Ռեքվիեմ 3․ փաստեր» վերտառությամբ տեսանյութում Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը հայտարարեց․
«Լինելու է քրեական գործ, թե ինչու բերեցիք համակարգ, որը չկրակեց, և դրա պատճառով սպանվեցին տղաները, լինելու է քրեական գործ, թե ինչու առաք ռազմական օդանավեր, որոնք չթռան և չկրակեցին, և ինչու դրանք չունեին ռակետաներ։ Եվ ամենակարևոր հարցը՝ ինչո՞ւ եք դուք նույնիսկ պատերազմի ընթացքում աշխատել փող։ Դուք 21-րդ դարոմ հայկական բանակը թողեցիք ավտոմատների հույսին»։
Տեսանյութում ցուցադրվեց փաստաթուղթ, որտեղ ՀՀ ՊՆ-ին առաջարկվում են Ռուսաստանի արտադրության «Կալաշնիկով կոնցեռնի» կողմից արտադրված «Կալաշնիկով ԱԿ-103» ինքնաձիգներ՝ համապատասխանաբար մոտ 243 դոլարով։
«Նրանք պատերազմի օրերին գնել են «Պատրոն» Դավոյի և Տոնոյան Դավիթի գործարանից 385 դոլարով նույն Կալաշնիկով ինքնաձիգը։ Պատերազմի օրերին, երբ հայերը կռվում էին իրենց երկրի համար, երբ ՀՀ քաղաքացիները կռվում էին իրենց ինքնիշխանության համար, իրենց հողի, մայրերի համար, Նիկոլ Փաշինյանը և երկու Դավիթները փող են աշխատել՝ ամեն մի ավտոմատից ավելի քան 140 դոլար»
«Ես կսպասեմ, որ մասնագիտական դատարանին, որը վստահորեն շուտով լինելու է Հայատստանում և դատելու է բոլոր մեղավորներին, հանձնեմ այս փաթեթը, որի մեջ կան մազերը սպիտակեցնող փաստեր, թե ում հետ մենք գործ ունենք, թե ինչ ստոր արարածներ են, սառնասիրտ և խենթ մարդասպաններ են»,-հայտարարեց Միքայել Մինասյանը։
«Նիկոլ Փաշինյանը մեզ հասցրեց գերեզմանի շեմին, սպանեց մեր 5000 տղաներին, և դրանից հետո մենք ինչ արեցինք՝ ոչինչ։ Շարունակեցինք էմոցիոնալ բանավեճը, և բացարձակ չնկատեցինք փաստերը։ Ուրիշ յուրաքանչյուր երկրում, եթե լիներ այս վերջին ժամանակահատվածի փաստերի գոնե 10 տոկոսը, այդ երկրում կլինեին տոտալ կատակլիզմներ։ Ժողովրդավարական երկրում կլինեին քրեական գործեր, ձերբակալումներ, մի քիչ ավելի էմոցիոնալ երկրներում պատասխանատուներին կկախեին փողոցներում, պատերի տակ կգնդակահարեին։ Մեր երկրում՝ ոչինչ»,-ասաց Մինասյանը։
Նա նշեց՝ ԳՇ պետը հայտարարել է, թե պատերազմի 4-րդ օրն ասել է, որ պետք է պատերազմը կանգնեցնել, դրանից բոլորը զարմացան ու անցան առաջ, ՌԴ նախագահն ասում է՝ հոկտեմեբրի 20-ին ավելի հայանպաստ առաջարկ է եղել, Փաշինյանը չի համաձայնել, ու դա բոլորը մոռացել են, գլխավոր ռազմական տեսուչը պատմել է ողջ գործընթացը, որն էլի մոռացել ենք։
Նա նշեց, թե Մովսես Հակոբյանի հայտարարություններից հետո տարածեցին նրա տան լուսանկար՝ նշելով, թե դա Հակոբյանը ձեռք է բերել բանակի թալանի արդյունքում, սակայն հարցեր չեն տրվել՝ արդյո՞ք դա իր տունն է, արդյո՞ք թալանի արդյունքում է ձեռք բերել, և եթե իր տունն է՝ թալանով ձեռք բերված, Նիկոլ Փաշինյանն այդ մասին չի՞ իմացել։ «Մենք այնքան ենք խճճվել սիրել-չսիրելու մեջ, որ վերջում բոլորին ատում ենք»,-նշեց նա։
Մինասյանն ընդգծեց՝ 21-րդ դարում հայերը գերի են և գերի են ընկնում. 44 տղա վերադարձավ, հաջորդ օրը 177-ը գերեվարվեցին, սակայն նորից շարունակում են՝ քննարկել՝ սիրում են-չեն սիրում։ «Իսկ փաստե՞րը․ սրանք շատ վատն են, այն մասին են, որ ՀՀ ղեկավարները կազմակերպված բանդա են, մաֆիոզների բանդա են։ Ես ուղղակի հարցրի Նիկոլ Փաշինյանին՝ հաստատո՞ւմ ես, որ Դուբայում եղել է հանդիպում, և ստացել ես առաջարկ՝ 7 շրջանը 5 միլիարդի դիմաց։ Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինայնն ինչ-որ մեծ շոուով ասում է՝ կլինի քրեական գործ, որը կպարզի»,-ասաց նա՝ նշելով, թե բառերի կույտի մեջ նորից կորում է փաստը։
Իսկ փաստը, նրա խոսքով, պարզ է. եթե եղել է հանդիպում, ինչու է դրա մասին նոր ասում։
«Նա կազմակերպել և արել է ամեն ինչ, բայց չի գիտակցում, թե ինչ է արել, և դրա պատճառով չի հասկանում, թե ինչ կլինի իր հարազատների և իր մնացած կիսամարդկանց ու նրանց հարազատների հետ, երբ ժողովուրդը հասկանա, պատկերացնի նրա արածն ու արածի հետևանքները։ Լինելու է ժողովրդի դատարան՝ բառի բուն իմաստով՝ «սամասուդ»։ Եվ Նիկոլ Փաշինյանին ու կիսամարդկանց պատերի տակ սատկացնելու են. սովորաբար այդպես է լինում խաբված, սպանված, հայրենիքից զրկված ժողովրդի դատարանը»,- ներկայացրեց նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը