18 12 2020

Տրանսգենդերները պատրաստվում են վարչապետի թեկնածու առաջադրել Արման Բաբաջանյանին․ Politik.am

Տրանսգենդերները պատրաստվում են վարչապետի թեկնածու առաջադրել Արման Բաբաջանյանին․ Politik.am

Politik.am-ը գրում է․ «Մենք մի քանի անգամ արդեն անդրադարձ կատարել ենք Հայաստանում ապրող տրանսգենդերների և ԼԳԲՏ համայնքի մյուս ներկայացուցիչների քաղաքական ակտիվությանը։ Այս համայնքի ներկայացուցիչները ոգևորված են 2018 թվականի իշխանափոխությամբ, իսկ իրենց շահերի ներկայացուցիչ Արման Բաբաջանյանի պատգամավոր դառնալուց հետո գիտակցում են, որ եկել է իրենց համար բարենապաստ պայմաններ։

Մեր տեղեկություններով, օրերս տրանսգենդերների հավաքներից մեկի ժամանակ որոշում է կայացվել առավել ակտիվ աջակցել Արման Բաբաջանյանին, քանի որ առաջիկայում սպասվում են լուրջ քաղաքական զարգացումներ։ Նրանք կարծում են, որ որոշակի իրավիճակի փոփոխության դեպքում հնարավոր կլինի Արման Բաբաջանյանին դարձնել Հայաստանի վարչապետ։ 

Տրանսգենդերները չեն բացառում, որ առաջիկայում Կոմայգում կարող են կազմակերպել մեծ հանրահավաք և հայտարարել, որ իրենց վարչապետի թեկնածուն Արման Բաբաջանյանն է։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ