Ալիևը մեզ համար թշնամի պետության մարդ է, որն ամենատարբեր նկրտումներն ունենալով հանդերձ ամենաբարի ցանկություններն ամբողջ աշխարհին ներկայացնելով, տեսել ենք, թե ինչ քայլեր ու գործողություններ է իրականացրել և իրականացնում: Ջահերով երթի ժամանակ ասաց ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը:
«Հայաստանի Հանրապետությունում ՀՀ քաղաքացին նախկինում, ներկայում և հետագայում էլ որպես զինվոր, որպես մարդ բոլոր հարցերում կանգնած է եղել երկրի սահմանների պաշտպանության գործում: Ներկա վարչապետի բացթողումների, ձախողումների, իրականությունը չպատկերացնելու և հետագայում շատ այլ հանգամանքներ ի հայտ գալու դեպքում կհնչեն ավելի հստակ գնահատականներ»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը