Հայաստանը կանգնած է դժվար մարտահրավերի առջև, և դրա հնարավորությունը Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների իրական խորացումն է: Այս մասին դեկտեմբերի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Segodnya.ru պորտալի գլխավոր խմբագիր, ռազմական թղթակից Յուրի Կոտենոկը, ով ծանր վիրավորվել էր Շուշիի Ղազանչեցոց տաճարի հրթիռակոծման ժամանակ:
Նրա խոսքով` միգուցե պետք է նոր պայմանագիր կնքվի արդեն միութենական պետության շրջանակներում, միգուցե Հայաստանում կարող է Ռուսաստանի հետ փոխգործակցության խորացման հանրաքվե անցկացվել: «Սպառնալիքները, որոնց բախվել են հայ և ռուս ժողովուրդները մեկ դար առաջ, այժմ նույնպես արդիական են: Հայ հասարակությունը պառակտված է, սակայն Հայաստանը հնարավորություն ունի հաղթահարել հետեւանքները եւ շարժվել Ռուսաստանի հետ դաշնակցային բարեկամական հարաբերությունների ստեղծման ուղղությամբ»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը