18 12 2020

Կսկսվի սահմային գյուղերի հայաթափում․ Եթե գյուղ պահող բարձրունքը տալիս ես, գյուղ պահելն անիմաստ է․ Տիգրան Քոչարյան



Տարածքներ չեն տալիս, բայց տալիս են բարձրունքներ։ Վաղը չէ մյուս օրը կգողանան թե՛ գյուղացիներին, թե՛ անասուններին։ Եթե գյուղ պահող բարձրունքը տալիս ես, գյուղ պահելն անիմաստ է դառնում, այստեղ կատարվում է պլանի երկրորդ մասը, այսինքն, սահմանային գյուղերի հայաթափումը։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը։

«Դրանից հետո փախստականներին կբերեն այդ գյուղերը, որոնցով նախկինում բնակեցված են եղել ադրբեջանցիները։ Այդպիսով կսկսի  Հայաստանի ադրբեջանացումը։ Եթե քարտեզը նայենք, կտեսնենք, որ 1988 թվականին բոլոր սահամաներձ գյուղերում ադրբեջանցիներ էին»,- ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ