18 12 2020

Բորելը հայտնել է, որ չի կարողացել անցկացնել ՀՀ և Ադրբեջանի ԱԳՆ հետ եռակողմ հանդիպում

Բորելը հայտնել է, որ չի կարողացել անցկացնել ՀՀ և Ադրբեջանի ԱԳՆ հետ եռակողմ հանդիպում

Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը փորձել է եռակողմ հանդիպում անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հետ, սակայն դա անհնար է եղել: Այս մասին նա հայտարարել է Բրյուսելում ԵՄ-Հայաստան գործընկերության խորհրդի նիստին հասնելուն պես:

«Քանի որ  երկու նախարարներն էլ շփվել են ինձ հետ, մենք փորձել ենք եռակողմ կապ հաստատել՝ Եվրամիության, Հայաստանի և Ադրբեջանի միջև: Դա անհնար է եղել, այնպես որ ես երկու նախարարների հետ էլ առանձին կհանդիպեմ», - ասել  նա` հավելելով, որ Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի օգնությամբ ձեռք բերված հրադադարի համաձայնագիրը կանխել է մարդկային հետագա զոհերը, և ընդգծել, որ այն պետք է ամբողջությամբ պահպանվի: «Բայց անցյալ շաբաթ, ցավոք, երկու կողմերից էլ հաղորդումներ լսեցինք հրադադարի ռեժիմի խախտումների մասին: Հրադադարի ռեժիմի լիարժեք պահպանումը մնում է հրամայական», - ընդգծել է նա:

«Եթե մենք կարողանանք խաղալ մեր դերը խաղաղության, հաշտեցման վերականգնման և ամրապնդման գործում՝ լրացնելով Մինսկի խմբի ջանքերը, ապա ԵՄ-ն պատրաստ է դա անել», - ասել է նա: «Եվրամիությունը պատրաստ է համագործակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի և ցանկացածի հետ՝ Կովկասում հակամարտության խաղաղ կարգավորմանը նպաստելու համար»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ