Լեռնային Ղարաբաղը միջազգային իրավունքի տեսանկյունից Ադրբեջանի մասն է, ասել է ավանդական մեծ մամուլի ասուլիսի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Բայց իրավիճակը, իմ կարծիքով, շատ ավելի բարդ է, քան պարզ օրենքները: Արմատները էթնիկ հակամարտության մեջ են, որը սկսվել է Սումգայիթում, այնուհետև տեղափոխվել Ղարաբաղ: Յուրաքանչյուր կողմն ունի իր ճշմարտությունը ։ Եվ ժամանակին Լեռնային Ղարաբաղի հայերը զենք են վերցրել իրենց պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելու համար»,- նշել է Պուտինը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը