17 12 2020

Կառավարությունը անհետ կորածների ընտանիքին հասանելիքը որպես լավություն է վաճառում նրանց վրա․ Մանուկյան



Իմ բարձրաձայնած խնդիրներից է այն, որ անհետ կորածները երկու և կես տարի հետո են դառնում հիմնադրամի շահառու: Ինչ-որ կերպ դա հասավ իրենց ուղեղին, դարձրին մեկ տարի, բայց դա էլ ճիշտ չէ, ավելի շուտ է պետք կարգավիճակ տալ: Բացի այդ, կառավարության հանցավոր անգործությունն անհետ կորածներին գտնելու կամ դիերը վերադարձնելու ուղղությամբ դեռևս չեմ ուզում դիտարկել որպես սրբապիղծ քայլ, որովհետև ամեն անհետ կորածի կարգավիճակի դիմաց տասը միլիոն դրամ միանվագ գումար պետք է վճարվի, իսկ ամեն ամիս՝ նվազագույնը 200 000 դրամ: Լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախկին անդամ Մեսրոպ Մանուկյանը:

«Լացելու է, որ կառավարության նիստի ժամանակ նստած դիլետանտները չեն կարողանում անգամ հիմնադրամի անունը ճիշտ արտաբերել ու որպես լավություն ուզում են այդ ընտանիքների վրա «ծախել» ամսական երեք հարյուր հազար դրամ աջակցություն: Դա լավություն չի, քիչ եք տալիս, տասը միլիոն դրամ պետք է տաք: Կառավարությունը թող հանկարծ չմտածի, թե լավություն է անում այդ ընտանիքներին: Նրանց հասանելիքը չեն ուզում տալ՝ իմ գնահատմամբ»:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ