17 12 2020

Լոռու մարզում մի 15-20 հոգի է պահանջում Փաշինյանի հրաժարականը. Նորանշանակ մարզպետ



Լոռու նորանշանակ մարզպետ Արամ Խաչատրյանը պնդում է՝ Լոռիում վարչապետի հրաժարականը շատ քիչ թվով մարդ է պահանջում:

«Ձեր հարցից այնպիսի տպավորություն է, թե ամբողջ Լոռիում են պահանջում, բայց նման բան գոյություն չունի։ Վարչապետի հրաժարականը պահանջողները մոտավորապես 15-20 հոգի են, տեսախցիկներով պարզ ֆիքսել եմ», լրագրողների հետ զրույցում ասաց մարզպետը:

Անդրադառնալով հարցին, թե իր մտերիմները ցրել են հակաիշխանական ցույցերը, դրա արդյունքում է ինքը նշանակվել մարզպետ, Արամ Խաչատրյանն ասաց, որ չեն ցրել, այլ գնացել են պաշտպանելու:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ