17 12 2020

ՀՀ-ն պետք է նոր գործընթաց սկսի Ռուսաստանի հետ․ նոր սպառնալիքներ են ի հայտ եկել․ Տիգրան Աբրահամյան

ՀՀ-ն պետք է նոր գործընթաց սկսի Ռուսաստանի հետ․ նոր սպառնալիքներ են ի հայտ եկել․ Տիգրան Աբրահամյան

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է.

«Հայաստանը պետք է քաղաքական նոր գործընթաց սկսի Ռուսաստանի հետ։
Ստեղծված իրադրության պայմաններում, հատկապես անվտանգային հարցերում նոր սպառնալիքներ են ի հայտ եկել, որը պետք է առավել խորությամբ քննարկել ՌԴ-ի հետ և անհրաժեշտ որոշումներ կայացնել։

Խոսքն առաջին հերթին վերաբերվում է ՀՀ սահմանների պահպանության/պաշտպանության հետ կապված հարցերին, որը կարգավորվում է ՀՀ-ՌԴ միջպետական պայմանագրերով։

Առկա իրավապայմանագրային դաշտը թույլ է տալիս դաշնակից ՌԴ-ի հետ քննարկելու Երասխ-Մեղրի (Նախիջևանի հետ սահման), Մեղրի-Գորիս (պայմանական) հատվածներում սահմանային պաշտպանությունը ՌԴ -ի միջոցով իրականացնելու նպատակահարմարությունը, այնպես ինչպես, օրինակ, հայ-թուրքական սահմանի դեպքում է։

Այս թեմային առաջիկայում մանրամասն կանդրադառնամ, սակայն գործընթացը պետք է խորությամբ քննարկել և բերել առաջնային օրակարգ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ