Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է․
«Փորձենք մտնել Նիկոլի գլխի մեջ։
Նիկոլին մեկ բան է հիմա մտահոգում' իր անվտանգությունն, այսինքն` Նաիրի Հունանյանի հարեւան դառնալն ու նորությունները միայն Հայաստանի Հանրապետություն թերթից ու Հանրային Ռադիոյից ծանոթանալու երկարատեւ հեռանկարը։
Տարբերակ 1. Եթե ինքը հրաժարական է տալիս ու իր փոխարեն իր թիմից, կամ «Ելք» դաշինքից որեւէ մեկն է արտահերթ ընտրություններն անցկացնում, ապա դա իր համար ամենավատ տարբերակն է, որովհետեւ հենց իր թիմն է բոլոր մեղքերը բարդելու նրա վրա։ Պարզ է, որ նրանք ինքնափրկության հարց են լուծելու ու ամենադաժանն են իր հետ վարվելու։
Տարբերակ 2. Երկու անգամ հրաժարական է տալիս, չի ընդունվում ու ինքն է արտահերթ ընտրություններ անցկացնում ու փորձում է իր թիմի ու իր թիմի սատելիտների միջոցով մեծամասնություն ստանալ։ Այստեղ կան խութեր։ Նախ, հարց է, որ իր թիմը կոճակ սեղմելու պահին կքվերակի՞ իր ուզածով ու դեմ կլինի՞ հրաժարականին, հարց է նաեւ, թե արդյոք ինքը կարո՞ղ է մի քանի ամիս ժամանակավոր վարչապետ աշխատել, ինչպես նաեւ, թե նախընտրական փուլում ուժայիններն իրեն չե՞ն ձերբակալի, որովհետեւ այդ ընթացքում չի կարողանալու նրանց աշխատանքից ազատել՝ վերահսկողությունից դուրս են լինելու։ Հետո, դեռ հարց է, թե նախընտրական փուլում «ամբոխները խելագարված» իրենց ինչպե՞ս կպահեն։
Տարբերակ 3. Հեռանում է ու ընդդիմության թեկնածու վարչապետի կողմից ստանում է անվտանգության որոշակի երաշխիքներ։ Սա իր համար ամենալավ տարբերակն է։
Կա նաեւ 4-րդ տարբերակը. ինչպես մահապատժի սպասող մարդն է փորձում որքան հնարավոր է երկարեցնել կառափնարան բարձրանալու օրը, ժամը, րոպեն, վայրկյանն, այդպես էլ նա է փորձում դա անել։ Կարծես թե ամենահավանականը 4-րդ տարբերակն է։ Այս տարբերակի բացասական կողմն այն է, որ, այնուամենայնիվ, կառափնարան բարձրանալու է»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը