15 12 2020

Լեռնային Ղարաբաղում շփման գծի ողջ երկայնքով պահպանվում է հրադադարի ռեժիմը. ՌԴ ՊՆ

Լեռնային Ղարաբաղում շփման գծի ողջ երկայնքով պահպանվում է հրադադարի ռեժիմը. ՌԴ ՊՆ

Լեռնային Ղարաբաղում շփման գծի ողջ երկայնքով պահպանվում է հրադադարի ռեժիմը: Այս մասին հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:

«Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի կոնտինգենտն իրավիճակի շուրջօրյա մոնիթորինգ է իրականացնում եւ հետեւում հրադադարի ռեժիմի պահպանմանը: Հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով»,-ասել է նա:

Կոնաշենկովը նաեւ հայտնել է, որ մեկ օրում Հայաստանից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել եւս 566 մարդ: Խաղաղապահ օպերացիայի ընթացքում վերադարձել է ընդհանուր առմամբ 39 700 փախստական: 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ