15 12 2020

Արգելափակենք հայրենիքը թշնամուն նվիրած բռնապետիկի հերթական կեղծարարությունը․ Իշխանյան

Արգելափակենք հայրենիքը թշնամուն նվիրած բռնապետիկի հերթական կեղծարարությունը․ Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրել է․

«Լսեցի Կարին Տոնոյանի «Երկիր Մեդիային» տված, ահավոր հուզիչ հարցազրույցը։ Տիկին Տոնոյանը պատերազմին որդի է նվիրել, բայց զարմանալիորեն չի կոտրվել և  շարունակում է հավատալ Արցախի ազատությանը։ Իսկական հայ տիկնոջ իդեալական կերպար։ Տիկին Տոնոյանը, շատ կարևոր ուղերձ հղեց հանրությանը․ թույլ չտալ բռնապետիկին երթով այցելել  և պղծել Եռաբլուրը։

Միանգամայն համաձայն եմ, այդ անձը չունի խիղճ, զգացմունք, զոհերը նրա համար ոչինչ են, նրա «խոնարհումը» կեղծ է, ինչպես նրա ցանկացած խոսք և գործ։ Հարգելի արժանապատվություն ունեցող հայաստանցիներ, լսենք որդեկորույս, բայց ազգային արժանապատվությամբ դիմադրող, պայքարող տիկին Տոնոյանի կոչին և արգելափակենք  հայրենիքը թշնամուն նվիրած բռնապետիկի հերթական կեղծարարությանը»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ