Հադրութի շրջանի երկու՝ Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերը ևս հանձնվեց Ադրբեջանին: Այս մասին տեղեկանում ենք Mediaport տելեգրամյան ալիքից։
Հիշեցնենք, որ Փաշինյանի կողմից կապիտուլյացիայի փաստաթղթի ստորագրումից հետո, այդ գյուղերը մնացել էին հայկական, սակայն թշնամին երկու օր առաջ հարձակվեց և գրավեց դրանք, որի արդյունքում հայկական կողմն ունի վեց վիրավոր և տասը գերեվարված անձ: ՌԴ խաղաղապահ ուժերի տեղակայման՝ քիչ առաջ հրապարկված քարտեզից երևում է, որ Արցախի երկու գյուղերը ևս անցել ենթշնամուն:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը