14 12 2020

Ռուստամ Մուրադովն անձամբ Հայաստան է տեղափոխել 44, Ադրբեջան՝ 12 մարդ․ ՌԴ ՊՆ

Ռուստամ Մուրադովն անձամբ Հայաստան է տեղափոխել 44, Ադրբեջան՝ 12 մարդ․ ՌԴ ՊՆ

«Էրեբունի» օդանավակայնում Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը հայտարարել է, որ Ադրբեջանի իրավասու մարմիններին է հանձնվել 12 մարդ։

«Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կողմից 2020թ.նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության համաձայն, իրականացվել է գերիների փոխանակում «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով։ Դրան նախորդել են մեծ նախապատրաստական աշխատանքներ ադրբեջանական և հայկական կողմերի հետ, որոնք իրականացրել են ռուս խաղաղապահները», - ասաց Մուրադովը։

Մուրադովը երկու շաբաթ ինտենսիվ բանակցություններ էր վարում Բաքվի և Երևանի հետ գերիների փոխանակման հարցով, հայտնել են ՌԴ ՊՆ-ից։

Նրա խոսքով ՝ արդյունքում իր անձնական վերահսկողության ներքո ռուսական օդանավը Բաքու է հասցվել և Ադրբեջանի իրավասու մարմիններին է հանձնվել 12 մարդ: Ադրբեջանական կողմից վերադարձել է 44 մարդ։

Մուրադովը նշել է, որ ռուս խաղաղապահները հետագայում ևս կնպաստեն եռակողմ համաձայնագրի անշեղ կատարմանը:



 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ