14 12 2020

Կապանի քաղաքապետը հաստատել է՝ նախօրեին Ագարակի շրջանում կրակոցներ են հնչել․ կանադացի լրագրող

Կապանի քաղաքապետը հաստատել է՝ նախօրեին Ագարակի շրջանում կրակոցներ են հնչել․ կանադացի լրագրող

ԼՂ հակամարտությունը լուսաբանող կանադացի լրագրող Նիլ Հաուերը Twitter-ում հայտնել է, որ Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանն իր հետ զրույցում հաստատել է, որ նախօրեին Ագարակի շրջանում հայ-ադրբեջանական սահմանին կրակոցներ են հնչել:

 

«Հայկական կողմի ուղղությամբ 50 ադրբեջանցիներ են շարժվել, ինչին ի պատասխան հայկական կողմը օդ է կրակել, նույնն արել են նաև ադրբեջանցիները»,- փոխանցում է կանադացի լրագրողը` հավելելով, որ զոհեր և վիրավորներ չկան:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ