14 12 2020

Քեզնից էլ լավ ահաբեկիչ, տեղով, ուղն ու ծուծով վարքագծային ահաբեկիչ ես․ Գեղամ Նազարյանը՝ Փաշինյանին

Քեզնից էլ լավ ահաբեկիչ, տեղով, ուղն ու ծուծով վարքագծային ահաբեկիչ ես․ Գեղամ Նազարյանը՝ Փաշինյանին

«Նիկոլ Փաշինյանի ձեռքը կրկին հեռախոս է ընկել, եւ նա կրկին լայվ է մտել եւ «հայտնի շրջանակներին» մեղադրում է տեղեկատվական ահաբեկչության մեջ: Քեզնից էլ լավ ահաբեկիչ: Տեղով, ուղն ու ծուծով վարքագծային ահաբեկիչ ես:

Հիշեք Նիկոլի լայվերը պատերազմի օրերին, հիշեք, թե նա ինչ վիճակում էր լայվ մտնում ինչ էր ասում, մեկը մյուսի հետեւից հերքելով նախօրեին իր իսկ ասածները: Նիկոլը սովորական վարքագծային ահաբեկիչ է: Հարբում, լայվ է մտնում, ոչ ադեկվատ վարքագիծ դրսեւորում, խուճապ տարածում:

Նրա արածից եւ չարածից մարդիկ կենցաղային մակարդակով են տեղեկատվություն ստանում, ինչը հետեւանք է Նիկոլի վարքագծային ահաբեկչության: Վարքագծային ահաբեկիչ, դու այսօր լայվ չպետք է մտնեիր, դու վաղուց հրաժարական տված պետք է լինեիր: Զորքը հանում, շարում ես կառավարության շենքի առջեւ, կառավարական ամառանոցի առջեւ, մարդկանց ահաբեկում ես, ուղղաթիռ ես իջեցնում ճանապարհի վրա ու այսքանից հետո լեզուդ պտտվում է խոսես տեղեկատվական ահաբեկչությունի՞ց:

Նիկոլը խոսում է զոհերի հիշատակի մասին: Այն զոհերի, այն տղաների, որոնք սպանվել են, որոնք զոհվել են հենց իր մեղքով, իր հանցավոր գործողությունների հետեւանքով: Զոհերի հիշատակի ամենամեծ անարգումը Նիկոլի մնալն է վարչապետի պաշտոնում: Նրա մասնակցությունը ցանկացած միջացառման, որը նվիրված կլինի մեր զոհերի հիշատակին՝ անարգանք է նրանց հիշատակին: Նիկոլն այն անձն է, որի գործողությունների, որի ուղիղ գործողությունների պատճառով զոհվել եւ վիրավորվել է 15 հազար զինվոր:

Նիկոլն այնքան անինքնասեր եւ անարժանապատիվ է, որ չի կարողանում ուժ գտնել եւ հրաժարական տալ: Նիկոլ, դու ոչ թե պետք է սպասես ինչ-ինչ քվեարկության, որ հրաժարական տաս, այլ պետք է հրաժարական տայիր դեռ նոյեմբերի 10-ին: Անինքնասեր մարդը, որը թույլ է տալիս իրեն ծաղրել Ադրբեջանում, Թուրքիայում ոչ միայն չի կարող ղեկավարել Հայաստանը, այլ նաեւ մասնակցել մեր զոհերի հիշատակի արարողությաւններին: Քո ներկայության ամեն մի վայրկյանը թուլացնում է Հայաստանը:

Նիկոլը կառչել է աթոռից: Հերոսի կեցվածքով ասում է Հայաստանի սահմանների հարցը քննարկման ենթարկա չէ: Այ ծաղրի առարկա դարձած, այ անիքնասեր, այդ նույնն ասում են Թուրքիայի եւ Ադրբեջանի ղեկավարները: Ի՞նչու ես քեզ դնում հիմար վիճակում: Սահմանային խնդիրն այն է, որ այն սահմանազատվի այնպես, որ, օրինակ, Կապանի օդանավակայանը, Գորիս-Կապան ճանապարհը չհայտնվեն Ադրբեջանի վերահսկողության ներքո: Դու այդքանն էլ չես հասկանում կամ հասկանում ես ու շարունակում մնալ վարչապետի պաշտոնում, որ ավելի ու ավելի վատ գործեր անես:

Հեռացիր, քանի շուտ է, չնայած, դու քո կամքով չես հեռանա: Դու արժանապատվություն չունես, որ հեռանաս: Նախագահը, կաթողիկոսները, քաղաքական ուժերը, սփյուռքահայ ազդեցիկ գործիչներն ու կազմակերպությունները, գիտնականները, մտավորականները, համայնքների ղեկավարները քո հրաժարականն են պահանջում, իսկ դու կառչել ես աթոռից: Անիքնասերը, վարքագծային ահաբեկիչը ատամներով բռնել է աթոռը ու պոկ չի գալիս»:

Գեղամ Նազարյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ