Սահմանադրագետ Գոհար Մելոյանը գրում է․
«2014 թվականի հունիսին անչափահաս հայ երեխային առևանգած և հոշոտած, զինվորական չհանդիսացող հայ տղամարդուն սպանած, հայ կնոջը հրազենային վնասվածքներ պատճառած ադրբեջանցիներ՝ Դիլհամ Ասկերովն ու Շահվազ Գուլիևը միջազգային որևէ փաստաթղթի հիման վրա չեն կարող հանդիսանալ ռազմագերի:
«Նրանք ազգային պատկանելության հիմքով առանձնապես ծանր հանցագործություններ կատարած մարդասպաններ են, որոնց այսօրվա արտահանձման իրավական ընթացակարգը և հիմքերը պետք է դառնան մանրամասն քննության առարկա։
Նշված մարդասպանների նկատմամբ «ռազմագերի» տերմինի կիրառումն անարգանք է նրանց կողմից սպանված հայ երեխայի և հայ տղամարդու հիշողության նկատմամբ։
Խնդրում եմ զանգվածային լրատվության միջոցներին նշված անձանց որևէ կերպ չներկայացնել որպես ռազմագերի։
Նույն կերպ ռազմագերի կարող է համարվել քնած հայ սպային գլխատած Ռամիլ Սաֆարովը։
Իսկ գերագույն Դավաճանը թող շարունակի պիտակավորել իր արդարացի ցասումն արտահայտող հայ ազգին՝ անարձագանք թողնելով Ալիեւի վիրավորանքները, եւ ի կատար ածելով այդ ստահակի պահանջները»,- գրել է նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը