Tert.am-ը գրում է․ «Շուշիի շրջանի Հին շեն գյուղը ադրբեջանական շրջափակման մեջ է: Այս մասին Tert.am-ը տեղեկացավ համայնքի ղեկավար Սամվել Սարգսյանից:
Սամվել Սարգսյանը նշեց, որ գյուղի բնակչները հիմա գյուղում են, անվտանգությունն ապահովվում է:
Հարցին, թե ինչ տեղեկություն կա գյուղը հանձնելու կամ չհանձնելու մասին, Սարգսյանը պատասխանեց. «Գնացեք, Նիկոլ Փաշինյանին հարցրեք»:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-ին ստորագրել է եռակողմ հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը, բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։
Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա:
Փաստաթղթով՝ հանձնվող տարածքների մեջ Հին Շենը չի եղել և ըստ ռուս խաղաղապահների քարտեզի՝ այն ի սկզբանե նրանց վերահոսկողության գոտու մեջ էր նշվում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը