14 12 2020

Նրանք ուզում են ցույց տալ, որ խաղաղապահներն ի վիճակի չեն կանգնեցնել իրենց սադրանքները․ Փաշինյան



«Նրանք ուզում են ցույց տալ, որ խաղաղապահներն ի վիճակի չեն կանգնեցնել իրենց կողմից ձեռնարկվող սադրանքները, և Խծաբերդ ու Հին Թաղեր հատվածի ճակատագիրը ՌԴ խաղաղապահ առաքելության առաջին լրջագույն փորձությունն է»,- ասել է վարչապետը:

 Խոսելով Սյունիքի մարզի հատվածում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծին գծերի ճշգրտումից՝ Նիկոլ Փաշինյանն ասել է։

 «Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ Զանգելանի և Կուբաթլուի շրջանների մասին հիշատակում չի եղել, քանի որ հայտարարության ստորագրման պահին այդ տարածքների 90 և ավելի տոկոսը եղել է Ադրբեջանի վերահսկողության ներքո: Բանակցությունների ընթացքում եղել է ըմբռնում, որ այդ հատվածում պետք է տեղի ունենա սահմանային գծերի ճշգրտում, ինչն առաջիկա շաբաթների ընթացքում պետք է իրականացվի»,- ասել է վարչապետը:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ