14 12 2020

Զինվորների դիակները նախատոնական նվեր էին նրանց մայրերին. Նիկոլ Փաշինյան․ Politik.am

Զինվորների դիակները նախատոնական նվեր էին նրանց մայրերին. Նիկոլ Փաշինյան․ Politik.am

Politik.am-ը գրում է․

«Իշխանափոխությունից հետո, երկրի ղեկը իրենց ձեռքում պահող քաղաքական թիմը հաճախ է թիրախավորում, այն լրատվամիջոցներին, որոնք պաշտանական քարոզչամեքենայի մաս չեն կազմում կամ լոյալ չեն նոր իշխանություններին: 

Նորերն իհարկե նախկինների նման չեն և չեն փորձում լրագրողների բերանը փակել ծեծելով, ահաբեկելով: Նոր իշխանությունը փորձում է օրենսդրական փոփոխությունների ձևով լռեցնել լրատվամիջոցներին, իսկ մինչ փոփոխությունները կյանքի կկոչվեն, փորձում են քարոզչական դաշտում դիսկոնֆորտ ստեղծել ընդդիմադիր հայացքներ ունեցող լրատվամիջոցների համար: 

Վերջին ավելի քան մեկուկես տարում մենք ականատեսն ենք եղել լրատվամիջոցների դեմ կազմակերպված արշավների, որոնց միջոցով փորձում են թիրախավորել , խմբավորել լրատվամիջոցներին: Որպեսզի իշխանությունների սազի տակ չպարողներին առավել մեծ տհաճություն պատճառեն, նրանց անվանում ենք  ֆեյքնյուզ, էթիկա չունեցող լրատվամիջոց կամ որ իշխանությունների ամենասիրելի բոնորոշումն է լրատվական աղբանոց:

Փաշինյանի քաղաքական թիմում նախկին լրագրողները շատ են, ավելին, վարչապետն ինքն էլ նախկին լրագրող է: Ու եթե նրանք խոսում են լրագրողական էթիկայից կամ լրատվական աղբից, ապա վստահաբար պետք է լրագրողական անբասիր անցյալ ունեցած լինեն: Բայց իրականությունը բոլորովին այլ բանի մասին է վկայում:

Տարիներ շարունակ Փաշինյանի ղեկավարած լրատվամիջոցները ամենակեղտոտ լրատվությունն են մատուցել հանրությանը: Փաշինյանի լրատվամիջոցների և անձամբ իր համար քաղաքական դիվիդենտ շահելու և իշխանություններին քննադատող ևս մեկ հոդված գրելու համար հարմար առիթ է եղել անգամ զինվորի ինքնասպանությունը:

Որպեսզի քննարկումը առարկայական լինի, բերենք կոնկրետ օրինակ: 1999 թ․ ապրլի  7-ին Նիկոլ Փաշինյանի խմբագրությամբ հրատարակվող «Օրագիր» օրաթերթը՝ «Բանակը նվեր մատուցեց զինվորների մայրերին» վերտառությամբ հոդվածում, անդրադարձ է կատարում Արցախի բանակում տեղի ունեցած մի քանի ինքնասպանության դեպքի և զորամասերից Հայաստանի տարբեր բնակավայրեր տեղափոխված զինվորների դիակները համարում նախատոնական նվեր զինվորների մայրերին. «Վերջին օրերին ևս մի քանի դիակ ստացան զինվորների ծնողները: Քելբաջարից: Սա բանակի նախընտրական նվերն էր երևի, մայրության և գեղեցկության տոնի առթիվ»,-գրում է հոդվածագիր Նիկոլ Փաշինյանը: 

Սա Փաշինյանի և իր բազմաթիվ լրագրող թիմակցիների իրական նկարագիրն է: Ահա սա է իրենց պատկերացրած էթիկական լրագրությունը: Նրանց համար անգամ զինվորների մահը եղել է գործիք՝ իրենց նպատակների իրագործման ճանապարհին:

Փաշինյանն ու իր թիմը առնվազն բարոյական իրավունք չունենք քննադատել այսօրվա լրագրողներին, ովքեր ճիշտ է անսխալական չեն և ունեն բազմաթիվ թերություններ, բայց վստահաբար այնքան հատակում չեն, որ զինվորի մասը ներկայացնեն, որպես նվեր ծնողներին»: 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ