14 12 2020

Ու ով է խոսում ապատեղեկատվության և ինֆորմացիոն տեռորի մասին. Աբրահամյանը՝ Փաշինյանին

Ու ով է խոսում ապատեղեկատվության և ինֆորմացիոն տեռորի մասին. Աբրահամյանը՝ Փաշինյանին

«Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը գրում է.

«Անվտանգության խորհրդի նիստ են հրավիրել ու դա լուսաբանել միայն վարչապետի մի ձևակերպման համար, թե՝ «երկրում ինֆորմացիոն տեռոռ է, ապատեղեկատվության հոսքերը շատացել են»։

Սա էլ արել են, որ նոր որս սկսեն բոլոր նրանց դեմ, այդ թվում՝ ԶԼՄ-ների, ակտիվ օգտատերերի, ովքեր սխալվեն ու իշխանության դիրքորոշումներից տարբերվող տեսակետ արտահայտեն։

Ու ով է խոսում ապատեղեկատվության հոսքերի և ինֆորմացիոն տեռոռի մասին։ 

Մարդ, ով 2.5 տարի է գրեթե ճիշտ բան չի ասել, մարդ, ով ինֆորմացիոն տեռոռի միջոցով մարդկանց սևերի և սպիտակների բաժանեց, հասարակությանն աննախադեպ բևեռացման հասցրեց։

Էլ չեմ ասում, որ սրա մասին խոսում է մարդ, ով հայտարարեց, որ առանց ժողովրդի հետ քննարկելու Արցախի մասին որևէ որոշում չի կայացնելու, սակայն նույն այդ մարդկանց մեջքի հետևում ժողովրդին աղետի հասցնող փաստաթուղթ ստորագրեց։

Պատերազմի տեղեկատվական քաղաքականության և դրա հասցրած վնասների մասին դեռ չեմ խոսում։

Այնպես որ, իրավապահ կառույցներ, ձեր պայքարը անվտանգության սպառնալիք ներկայացնող այս խնդրի շուրջ սկսեք վարչապետից»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ