13 12 2020

Ի՞նչ է տեղի ունենում սահմաններին, ՀՀ-ում գոյություն ունի՞ իշխանություն․ Արման Վարդանյան

Ի՞նչ է տեղի ունենում սահմաններին, ՀՀ-ում գոյություն ունի՞ իշխանություն․ Արման Վարդանյան

«Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Սիրելի′ ժողովուրդ, միգուցե ՊՆ-ից ինչ-որ մեկը կամ Նիկոլ Փաշինյանը բացատրեն մեզ, թե ընդհանրապես ինչ է տեղի ունենում ՀՀ և ԱՀ պետական սահմաններին։ Իր կողմից ստորագրած խայտառակ կապիտուլյացիոն փաստաթուղթը ենթադրում է պատերազմական գործողությունների ավա՞րտ, թե՞ ամեն ինչ դեռ նոր է սկսվում և մեզ համար ամենավատ ռազմավարական դիրքերից։

Երեկ թշնամու զորքերը ներխուժել են մեր գյուղեր, իսկ այսօր հսկայական ռեսուրսներ են կենտրոնացնում Քարվաճառի սահմանին։ Հայաստանում ընդհանրապես գոյություն ունի՞ իշխանություն, կանոնավոր բանակ, գեներալիտետ, թե՞ բոլորը կենտրոնացած են պաշտպանելու կառավարական շենքն ու Փաշինյանին»,-գրել է նա և կից տեսանյութ հրապարակել։

 
 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ