13 12 2020

Մեծ Շենը և Հին Շենը Շուշիի շրջանում են, ոչ թե Հադրութի. Էդիկ Բաղդասարյանն ուղղում է ԱԳՆ–ին

Մեծ Շենը և Հին Շենը Շուշիի շրջանում են, ոչ թե Հադրութի. Էդիկ Բաղդասարյանն ուղղում է ԱԳՆ–ին

«Հետք»-ի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը գրել է․

«Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածում հայտնելով, որ Ադրբեջանական ուժերը սադրիչ գործողությունները շարունակել են նաև այսօր՝ Հադրութի շրջանի Մեծ Շեն և Հին Շեն բնակավայրերի ուղղությամբ: Էդ գյուղերը Շուշիի շրջանում են: Խաղաղապահների հետ խոսելուց գոնե իմացեք ինչը որտեղ է»,– գրել է նա:

Համացանցում բարձրացած աղմուկից հետո ՀՀ ԱԳՆ–ն խմբագրել է իր այսօրվա հայտարարությունը՝ Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ։

Համացանցում աղմուկ էր բարձրացրել վերջին երկու բնակավայրերն վերաբերող հատվածը։ Օգտատերերը գրում էին, որ Մեծ Շեն և Հին Շեն բնակավայրերը Հադրութի շրջանում չեն։

Դրանից հետո ԱԳՆ–ը խմբագրել է իր հայտարարությունը հետևյալ ձևակերպմամբ. «Ադրբեջանական ուժերը սադրիչ գործողությունները շարունակել են նաև այսօր՝ Մեծ Շեն և Հին Շեն բնակավայրերի ուղղությամբ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ