Շիրակի մարզում, Մայիսյան գյուղի հատվածում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով փակվել է Գյումրի-Բավրա ավտոճանապարհը: Տվյալ ճանապարհահատվածում երթեւեկությունը որոշ ժամանակով կանգնեցվել է:
«Մենք այլեւս չենք ուզում նման պարտված, դավաճան գերագույն գլխավոր հրամանատարի հետ ունենալ հաջորդ պատերազմ: Իսկ հաջորդ պատերազմի մասին թշնամին բացահայտ հայտարարում է, իր նկրտումներն է ներկայացնում Սյունիքի, Սեւանի ու Երեւանի նկատմամբ»,-ասաց ՀՅԴ-ական Կարեն Գալստյանը:
«Հայրենիք» կուսակցության Շիրակի մարզի համակարգող Արթուր Մկրտչյանն էլ հավելեց. «Վարչապետի փոփոխությունը պետականության խնդիր է լուծում, որովհետեւ մենք շատ ծանր վիճակում ենք: Այս ակցիայի շարունակությունը լինելու է մինչեւ հանցավոր վարչակազմի հեռանալը»:
Ճանապարհը փակվելուց հետո րոպեներ անց այն բացվել է ոստիկանների հորդորով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը