11 12 2020

Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները ժողովրդի մի մասն են



Իմ կարծիքով, Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները ժողովրդի մի մասն են։ Այս մասին ԱԺ ճեպազրույցի ժամանակ ասաց  «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Բաբկեն Թունյանը պատասխանելով հարցին՝ Ընդդիմությունը, տարբեր հասարակական կառույցներ, ՀՀ չորս նախագահները, եկեղեցին, հազարավոր քաղաքացիներ պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, բայց իշխանական որոշ պատգամավորներ կարծիք են հայտնում, որ այդ պահանջը ժողովրդինը չէ, այսինքն՝ Փաշինյանի հրաժարականը պահանջող եկեղեցին, օրինակ, ժողովուրդը չէ։ Ըստ Ձեզ, ո՞վ է ժողովուրդը, ո՞վ պետք է պահանջի Փաշինյանի հրաժարականը։

Իմքայլական պատգամավոր Համազասպ Դանիելյանն էլ նշեց․ «Ժողովրդի տարբեր մասեր կարող են միաժամանակ տարբեր բաներ պահանջել։ Դա ստուգելու միակ ձևը ընտրություններ անցկացնելն է»։

Մանրամասն՝ տեսանյութում:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ