«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Երջանիկ Հակոբյանը գրում է․
«Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմում եմ ներկայացրել ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին:
«Իմ քայլ»-ի թիմակիցներիս հետ խորհրդակցությունների արդյունքում հետագա գործունեությունս գործադիրում՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեում շարունակելու որոշում է կայացվել:
Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանն ու հայ ժողովրդին»,-նշել է նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը