ՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվեց Արարատի մարզպետի թափուր մնացած պաշտոնում գործարար Ռազմիկ Թևոնյանին նշանակելու որոշումը։
Որոշման նախագիծը ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։ Կառավարությունը հաստատեց նշանակումը, վարչապետը շնորհավորեց ներանշանակ մարզպետին, որն, ի դեպ, ներկա էր կառավարության նիստին, բայց ելույթ չունեցավ։
Մեկ այլ որոշմամբ կառավարությունը հասատատեց նաև Արարատի արդեն նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանի պաշտոնանկությունը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Yerevan.Today-ը գրել էր Գարիկ Սարգսյանի հրաժարականի ինչպես նաև նրան փոխարինող անձի հավանական թեկնածուի մասին։
Ռազմիկ Թևոնյանը կոնյակագործ է, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սեդրակ Թևոնյանի հայրն է։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը