10 12 2020

Զոհերի ընտանիքներին վճարվելիք 10 մլն դրամ չկա և չի լինի, քանզի դրանից Նիկոլը չի կարող քաղել քաղաքական դիվիդենտ․ Արա Վարդանյան

Զոհերի ընտանիքներին վճարվելիք 10 մլն դրամ չկա և չի լինի, քանզի դրանից Նիկոլը չի կարող քաղել քաղաքական դիվիդենտ․ Արա Վարդանյան

Արա Վարդանյանը գրում է․

«Մի բան նիկոլի մոտ իրոք լավ է ստացվում... Մահերը թաքցնել կամ ի ցույց դնել.

Դուք հասկանու՞մ եք, որ մարտի մեկի 10 զոհերը արդեն 10 տարուց ավել է նա փաթաթում է նախկինների վրա և օր ու գիշեր հիշեցնում է դրա մասին։ Այս մահերը չեն մոռացվում երբեք։ Հենց ինքը զգում է, որ ժող ջանը ուզում ա մոռանա այդ 10 զոհի մասին, շատ արագ շրջանառության մեջ է դրվում իրենց մասին պատմող ֆիլմեր, քննարկումներ, դատեր և այլն։ Նա նույնիսկ պատրաստ է այդ զոհերի ընտանիքներին 30-ական միլիոն դրամ տա, միայն թե իր թեզերը չտապալվեն...

Մյուս կողմից մենք ունեք 2 հազարից ավել կորոնայից մահացածներ, 5 հազարից ավել պատերազմի ընթացքում մահացածներ, բայց իրենց մասին խոսել պետք չէ։ Հակառակը, պետք է էշացնել մի ողջ ժողովուրդ։ Մենք հաղթել ենք, զոհեր չկան, անհայտ կորածներ էլ չկան։ Դե ժող ջանն էլ իրենց համար նոր տարուն է պատրաստվում... Ի՞նչ սուգ, ի՞նչ զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ...

Ի՞նչ զոհերի ընտանիքներին վճարվելիք 10 միլիոն դրամ.... Չկա, ու չի էլ լինի, քանզի այդ զոհերից նա չի կարող քաղել որևէ քաղաքական դիվիդենտ։ Սա է դառը ճշմարտությունը։ Երեք դեպքերում էլ ինքն է զոհերի գլխավոր պատասխանատուն, բայց իրեն պետք է հերոսացնել մարտի մեկի իշխանազավթման փորձի ժամանակ սպանվածներին։ Այ սա է իրական նիկոլը...

Բարի գալուստ իրական ու շատ դաժան աշխարհ... նիկոլ նորից եմ հարցնում. Ե՞րբ ես հայտարարելու 2 հազարից ավել անհայտ կորածների մասին. Ե՞րբ ես հայտարարելու 5 հազարին մոտ մահացածների մասին...»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ