09 12 2020

Փաշինյանը գուցե Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Փաշազադեի պահանջի՞ն է սպասում․ Արա Վարդանյան

Փաշինյանը գուցե Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Փաշազադեի պահանջի՞ն է սպասում․ Արա Վարդանյան

Արա Վարդանյանը գրում է․

«Փաստորեն նիկոլի հեռացումն էլ պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և ադրբեջանի համար... Ինչպիսի՞ պատմական «զուգադիպություն» ադրբեջանի հոգևոր առաջնորդ` Ալլահշուքյուր Փաշազադե, ադրբեջանի փոխ-նախագահ` Մեհրիբան Փաշաև, ՀՀ վարչապետ` նիկոլ փաշինյան Ասում են` թող ժողովուրդն ասի՞...

Եթե նույնիսկ ոչ ոք չպահանջի գործող վարչակարգի հրաժարականը, եթե նույնիսկ ոչ ոք դուրս չգա փողոց, և նույնիսկ եթե ոչ մի քաղաքացի չգնա հանրահավաքի, ապա` միայն և միայն Հայ Առաքելական սուրբ եկեղեցու Կաթողիկոսների հայտարարությունները ավելի քան բավարար են, որպեսզի պահանջը համարվի ոչ միայն Հայաստանում և Արցախում ապրող ժողովրդի, այլև` աշխարհի ողջ հայության կողմից ներկայացված ամենալեգիտիմ և ամենահիմնավորված պահանջը:

Գուցե Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեի պահանջի՞ն է սպասում... Հեքիաթներին ու էժան «կռուտիտներին» վերջ տվեք: Իսկ հիմա` դու'րս, սրիկա...

Հ.Գ. Կասկած չունեմ որ մոտդ հունանյան ազգադավի հետ միասին անցյալը հիշելու և զրուցելու բազմաթիվ թեմաներ կլինեն...»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ