News.am-ը գրում է․ «Երևանից-Բաքու մեկնած օդանավը տեղափոխել է Իտալիայի փոխարտգործնախարար Մանլիո Դի Ստեֆանոյի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ԱԳՆ-ից:
«Երևանից-Բաքու մեկնած օդանավի առնչությամբ հայտնում ենք, որ դեկտեմբերի 8-ին Հայաստան է ժամանել Իտալիայի փոխարտգործնախարար Մանլիո Դի Ստեֆանոյի գլխավորած պատվիրակությանը Ըստ նախատեսված ծրագրի՝ պատվիրակությունն այնուհետև ուղևորվել է Բաքու: Հայտնում ենք նաև, որ պատվիրակությունը Երևանից-Բաքու էր մեկնել Իտալիայի կառավարությանը սպասարկող օդանավով, որը ստացել էր թռիչքի անհրաժեշտ թույլտվությունները»,- հայտնեցին ԱԳՆ-ից::
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը